Տոկաևը շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ այսպես կոչված «Հաղթանակի օրվա» կապակցությամբ։

Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Տոկաևը նշել է, որ այս տարեթիվն առանձնահատուկ նշանակություն ունի Ադրբեջանի պետականության պատմության մեջ և կարևոր է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության ու կայունության ամրապնդման տեսանկյունից՝ տարածաշրջանի բոլոր երկրների շահերից ելնելով։

Տոկաևը նաև բարձր է գնահատել Ղազախստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության ու դաշնակցային հարաբերությունների մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ դրանք հետագայում ևս կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ երկու ժողովուրդների։

Լրանում է Արցախի օկուպացիայի վեցերորդ տարելիցը։

2020 թվականի պատերազմից և 2023 թվականի ադրբեջանական հարձակումից հետո Արցախը պատմության մեջ առաջին անգամ ամբողջությամբ հայաթափվեց։

Leave a comment