Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ–ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա

https://arm.sputniknews.ru/20261107/alen-simvonjani-meghadranqnery-rdi-hascein-kheghatjurum-en-tshshmartutjuny-zakharvova-109069867.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108971502_352:0:2400:1536_1920x0_80_0_0_ecda36e0649e750d15ab3016aaeb8e8b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարիա զախարովա, ալեն սիմոնյան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում – 2020

մարիա զախարովա, ալեն սիմոնյան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում – 2020

Բաժանորդագրվել

Այսօր Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումների ժամանակ Ալեն Սիմոնյանն ասել է, որ «2020 թվականին հարիֆ էր» և «անիմաստ ընկել էր Ռուսաստանի ոտքերն ու օգնություն էր խնդրում», որ նրանք կանգնեցնեն պատերազմը Ղարաբաղում։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, որոնցում նա Ռուսաստանին մեղադրել է 2020 թվականի աշնանը Ղարաբաղյան հակամարտության սուր փուլի ընթացքում անգործության մեջ, աղավաղում են իրական դրությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սիմոնյանը Մոսկվա ժամանելուց առաջ որոշել է հայտարարել, թե իբր ռուսական կողմը ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը Ղարաբաղյան հակամարտության սուր փուլի ընթացքում։ Խոսել Ռուսաստանի կողմից չձեռնարկված ինչ-որ «գործուն քայլերի» մասին և միաժամանակ նսեմացնել ռուս խաղաղապահների ջանքերն ու զոհողությունները՝ նշանակում է աղավաղել ճշմարտությունը», – այսօր լրագրողներին ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Սիմոնյանի այսօրվա խոսքերը, թե 2020 թվականին Մոսկվայում ինքը «հարիֆ–հարիֆ ընկել էր ռուսների էր ոտքերը՝ խնդրելով դադարեցնել պատերազմը»։

ՀՀ–ն երբեք չի մտնի մի պրոցեսի մեջ, որը դեմ է Իրանին կամ մյուս հարևաններին. Ալեն Սիմոնյան

«Չգիտենք, թե այն ժամանակ ում ոտքերն էր ընկնում, գուցե մինչ օրս էլ շարունակում է նույնն անել։ Բայց հենց Ռուսաստանը, և ուրիշ ոչ ոք, կանգնեցրեց արյունահեղությունը տարածաշրջանում», – հավելել է Զախարովան։

Զախարովան հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի և Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթով հայտարարվել էր ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին, և դրանք ոչ թե «վերացական քայլեր» էին, այլ կոնկրետ գործուն միջոցներ, որոնց նախորդել էին բարձր մակարդակով բազմաթիվ շփումներ։

Նրա խոսքով՝ հենց 2021-2022 թվականներին բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների շարքի հիման վրա է հետագայում մշակվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզը», որը ներառում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի մշակումը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և հումանիտար հարցերի լուծումը։

Բացի այդ, Զախարովան հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս։

Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը, որն այն ժամանակ Ազգային ժողովի նախագահն էր, ներկայացրել էր որոշ մանրամասներ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի հետ հրադադարի մասին հայտարարության նախապատրաստման շրջանում Մոսկվայում իր գտնվելու վերաբերյալ։ «Այն ժամանակ աշխարհի այլ ընկալում կար։ Մտածում էի՝ կգնամ, ում հնարավոր է՝ ոտքերը կընկնեմ, որպեսզի կանգնեցնեմ պատերազմը, որովհետև այլ կերպ հնարավոր չէր։ Եվ սկսեցի հանդիպել գործընկերների, խոսնակի, փոխխոսնակի, լրագրողների, Սոլովյովի, ում հետ պատահի։ Այն ժամանակ տեղի ունեցողի վերաբերյալ այլ ընկալում կար», – ասել էր նա։

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները սադրիչ ենք համարում․ Մարիա Զախարովա

Leave a comment