Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա

Ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ Օձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra» և «ՎԱԶ 2107» մակնիշների ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը հղի կին է, իսկ մյուսը՝ անչափահաս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։
 
Վթարի փաստով  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment