Հայաստանի կառավարության խնդիրն է գալիք սերնդին հանձնել Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկմանը։ Քննարկմանը մասնակցել են երիտասարդության ներկայացուցիչներ։
Փաշինյանը հույս է հայտնել, որ 2029 թվականին կկարողանան վիզաների ազատականացման որոշումն ունենալ Եվրամիության հետ և կսկսվի Ակադեմիական քաղաք նախագծի իրականացումը։ Վարչապետը հավելել է, որ խաղաղ միջավայրում այս և այլ ծրագրերի իրականացման համար որևէ խոչընդոտ չի լինի։
Ըստ նրա` ոչ ոք չի կարող 100% երաշխիք տալ, որ կհասնեն հիմնական նպատակներին (ձեռք բերված խաղաղության ֆորմալացում, տնտեսական կայունություն և էներգետիկ անկախություն)։ Ճիշտ է դրանց հասնելը բարդ է, բայց ըստ Փաշինյանի` հնարավոր է։