Հայաստանը ներկայացնում է 58 շախմատիստ

Հայաստանը ներկայացնում է 58 շախմատիստ

Նոյեմբերի 3-12-ը Հունաստանի Կրետե կղզում անցկացվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Հայաստանը ներկայացնում է 58 շախմատիստ։

 

Չորս խաղափուլից հետո 4 միավոր ունեն Տիգրան Համբարձումյանը (մինչև 14 պատանիներ), Նարե Իսախանյանը (մինչև 12 աղջիկներ) և Սոֆիա Բաղրամյանը (մինչև 10 աղջիկներ)։

 

Վահե Սուքիասյանը (մինչև 18 պատանիներ), Սոնա Կրկյաշարյանը (մինչև 16 աղջիկներ), Մոնթե Ավետիսյանը (մինչև 8 պատանիներ), Ռաֆայել Զաքարյանը (մինչև 8 պատանիներ) և Մարկ Ադամյանը (մինչև 8 պատանիներ) ունեն 3.5 միավոր։

 

5-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 7-ին՝ Հայաստանի ժամանակով 17։00-ին։

Leave a comment