Իրանը վերացրել է հրթիռների հեռահարության սահմանափակումները․ ԻՀՊԿ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Թեհրանից բազմիցս նախազգուշացումներ են հնչել, որ կարող են հարձակվել Եվրոպայում ամերիկյան բազաների վրա ԻԻՀ դեմ ագրեսիայի վերսկսման դեպքում:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Իրանը վերացրել է հրթիռների հեռահարության սահմանափակումները։ Այս մասին հայտնել է ԻՀՊԿ պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին:

«Մենք դեռ պետք է գործնականում ցուցադրենք այդ հնարավորությունները», – ասել է նա ISNA գործակալությանը:

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մեկ շաբաթ առաջ հրահանգել էր զինվորականներին պատասխանել ցանկացած սպառնալիքի՝ նշելով, որ աշխարհագրական սահմանափակումներ չպետք է լինեն:

Leave a comment