Վանաձորում հնամաշ «ԳԱԶել»-ներին կփոխարինեն 45 նոր ավտոբուս․ Արեն Մկրտչյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հայտնել է, որ Վանաձորի տրանսպորտային համակարգի համար ձեռք է բերվել 45 նոր, 7,5 մետր երկարությամբ ավտոբուս։

Նրա խոսքով՝ նոր ավտոբուսները պետք է փոխարինեն հնամաշ և անհարմարավետ «ԳԱԶել»-ներին։

Մկրտչյանը նշել է, որ ավտոբուսները ընտրվել են այնպես, որպեսզի հավելյալ չծանրաբեռնեն Վանաձորի երթևեկությունը։

«Վանաձորի պատմության խոշորագույն ձեռքբերումներից մեկն է։ Մոտ 4 միլիոն 700 հազար դոլար է ներդրվում այս 45 ավտոբուսների ձեռքբերման նպատակով»,- ասել է Արեն Մկրտչյանը։

Leave a comment