https://arm.sputniknews.ru/20261107/amn-n-hajastann-u-adrbejany-tekhnikakan-khumb-en-steghtsel-trampi-ughin-gvortsarkelu-hamar-109046961.html
ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը տեխնիկական խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար
ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը տեխնիկական խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար
Sputnik Արմենիա
TRIPP–ի իրականացումը հնարավորինս շուտ սկսելու մտադրությունը հաստատել են 3 երկրների ներկայացուցիչները։ 07.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-07T09:50+0400
2026-11-07T09:50+0400
2026-11-07T10:04+0400
հայաստան
ամն
ադրբեջան
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/09/92137376_0:243:1601:1143_1920x0_80_0_0_bccc4c78805061096878d815d86ff419.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։Նախաձեռնության մեկնարկը տվել են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալներ Վահան Կոստանյանն ու Էլնուր Մամեդովը։Կողմերը պայմանավորվել են ստեղծել ևս երկու խումբ՝ տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հարցերով։ Այդ կառույցների գործունեությունը պետք է ուղղված լինի բարդ տեխնիկական հարցերի լուծմանը և նախագծի իրականացման հաջորդ փուլերին նախապատրաստվելուն, այդ թվում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների այլ օբյեկտների հետ ինտեգրմանը։Մասնակիցները հաստատել են երթուղու իրականացումը հնարավորինս շուտ սկսելու մտադրությունը։Ինչ է «Թրամփի ուղին»TRIPP (Trump Route for International Peace and Prosperity — «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծը նախատեսում է ՀՀ Սյունիքի մարզով ռազմավարական տարանցիկ միջանցքի ստեղծում: Ընդգծվում է, որ այն գործելու է բացառապես Հայաստանի իրավասության շրջանակներում՝ չխաթարելով երկրի ինքնիշխանությունը։Ըստ նախագծի՝ Հայաստանը Միացյալ Նահանգներին կտրամադրի մինչև 99 տարի ժամկետով բացառիկ երկարաժամկետ իրավունքներ՝ զարգացնելու այն երթուղին, որով Ադրբեջանը ակնկալում է ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ: Նախատեսվում է ամերիկյան վերահսկիչ բաժնեմասով ընկերության ստեղծում՝ սկզբունքային հարցերի շուրջ Հայաստանի վերահսկողության մեխանիզմների առկայության դեպքում։ Առաջին փուլում ԱՄՆ-ին առաջարկվում է 74 % մասնաբաժին, իսկ Հայաստանին՝ 26 %՝ համաձայնագրի երկարաձգման դեպքում Հայաստանի մասնաբաժինը մինչև 49 % ավելացնելու հնարավորությամբ:Սույն թվականի մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երևան կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ն նախաստորագրել էին վերը նշված շրջանակային համաձայնագիրը, որը ստորագրվեց հունիսի սկզբին:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Ռուսաստանի արձագանքըԱվելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել էր TRIPP նախագծի իրականացման հետ կապված ռիսկերի մասին: Տվյալ նախաձեռնությամբ նախատեսվում է Հարավային Կովկասով Կենտրոնական Ասիայից Եվրոպա տրանսպորտային երթուղու ստեղծում, իսկ այսպես կոչված «Թրամփի ուղին» դիտարկվում է որպես այդ երթուղու մաս:Մոսկվայում նշում են, որ նախագծի իրականացումը կապված է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային բարդությունների հետ։ Ռուսական կողմն ուշադրություն է հրավիրում հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայության, Ադրբեջանի ենթակառուցվածքներին ինտեգրվելու համար ռուսական ստանդարտի երկաթուղային գծի օգտագործման անհրաժեշտության, ինչպես նաև «ՀԿԵ» ՓԲԸ-ի՝ մինչև 2038թ. գործող կոնցեսիոն համաձայնագրի վրա:Բացի այդ ընդգծվում է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ և միության միասնական մաքսային տարածքի մաս։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել է TRIPP նախագծին մասնակցելու հնարավորությունը դիտարկելու պատրաստակամության մասին, հատկապես հաշվի առնելով երկաթուղային ենթակառուցվածքի ոլորտում Մոսկվայի և Երևանի բազմամյա համագործակցությունը: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը պաշտոնապես ընդգծում է նախաձեռնության իրականացման բոլոր պարամետրերի և մեխանիզմների մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտությունը:
ամն
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/09/92137376_36:0:1560:1143_1920x0_80_0_0_bccef510160019412fdae42e2e0e6019.jpg.webp
հայաստան, ամն, ադրբեջան, թրամփի ուղի (tripp)
հայաստան, ամն, ադրբեջան, թրամփի ուղի (tripp)
TRIPP–ի իրականացումը հնարավորինս շուտ սկսելու մտադրությունը հաստատել են 3 երկրների ներկայացուցիչները։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նախաձեռնության մեկնարկը տվել են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալներ Վահան Կոստանյանն ու Էլնուր Մամեդովը։
Խմբում կընդգրկվեն երեք երկրների քաղաքական ներկայացուցիչներ և տեխնիկական փորձագետներ։ Խմբի նպատակն է համատեղ աշխատել երկարաժամկետ կայունության, տնտեսական ակտիվության, տարածաշրջանային կապուղիների բացման և առևտրային կապերի ամրապնդման ուղղությամբ։
Կողմերը պայմանավորվել են ստեղծել ևս երկու խումբ՝ տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հարցերով։ Այդ կառույցների գործունեությունը պետք է ուղղված լինի բարդ տեխնիկական հարցերի լուծմանը և նախագծի իրականացման հաջորդ փուլերին նախապատրաստվելուն, այդ թվում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների այլ օբյեկտների հետ ինտեգրմանը։
Մասնակիցները հաստատել են երթուղու իրականացումը հնարավորինս շուտ սկսելու մտադրությունը։
Ինչ է «Թրամփի ուղին»
TRIPP (Trump Route for International Peace and Prosperity — «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծը նախատեսում է ՀՀ Սյունիքի մարզով ռազմավարական տարանցիկ միջանցքի ստեղծում: Ընդգծվում է, որ այն գործելու է բացառապես Հայաստանի իրավասության շրջանակներում՝ չխաթարելով երկրի ինքնիշխանությունը։
Ըստ նախագծի՝ Հայաստանը Միացյալ Նահանգներին կտրամադրի մինչև 99 տարի ժամկետով բացառիկ երկարաժամկետ իրավունքներ՝ զարգացնելու այն երթուղին, որով Ադրբեջանը ակնկալում է ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ: Նախատեսվում է ամերիկյան վերահսկիչ բաժնեմասով ընկերության ստեղծում՝ սկզբունքային հարցերի շուրջ Հայաստանի վերահսկողության մեխանիզմների առկայության դեպքում։ Առաջին փուլում ԱՄՆ-ին առաջարկվում է 74 % մասնաբաժին, իսկ Հայաստանին՝ 26 %՝ համաձայնագրի երկարաձգման դեպքում Հայաստանի մասնաբաժինը մինչև 49 % ավելացնելու հնարավորությամբ:
Սույն թվականի մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երևան կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ն նախաստորագրել էին վերը նշված շրջանակային համաձայնագիրը, որը ստորագրվեց հունիսի սկզբին:
Ռուսաստանի արձագանքը
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել էր TRIPP նախագծի իրականացման հետ կապված ռիսկերի մասին: Տվյալ նախաձեռնությամբ նախատեսվում է Հարավային Կովկասով Կենտրոնական Ասիայից Եվրոպա տրանսպորտային երթուղու ստեղծում, իսկ այսպես կոչված «Թրամփի ուղին» դիտարկվում է որպես այդ երթուղու մաս:
Մոսկվայում նշում են, որ նախագծի իրականացումը կապված է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային բարդությունների հետ։ Ռուսական կողմն ուշադրություն է հրավիրում հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայության, Ադրբեջանի ենթակառուցվածքներին ինտեգրվելու համար ռուսական ստանդարտի երկաթուղային գծի օգտագործման անհրաժեշտության, ինչպես նաև «ՀԿԵ» ՓԲԸ-ի՝ մինչև 2038թ. գործող կոնցեսիոն համաձայնագրի վրա:
Բացի այդ ընդգծվում է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ և միության միասնական մաքսային տարածքի մաս։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել է TRIPP նախագծին մասնակցելու հնարավորությունը դիտարկելու պատրաստակամության մասին, հատկապես հաշվի առնելով երկաթուղային ենթակառուցվածքի ոլորտում Մոսկվայի և Երևանի բազմամյա համագործակցությունը: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը պաշտոնապես ընդգծում է նախաձեռնության իրականացման բոլոր պարամետրերի և մեխանիզմների մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտությունը: