Ուկրաինան Ադրբեջանի հետ գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր է նախապատրաստում
Անցյալ տարի ուկրաինական «Նավթոգազը» և ադրբեջանական Socar-ն իրականացրել են ադրբեջանական գազի առաջին մատակարարումներն Ուկրաինա։ Հաջորդ խնդիրն ընկերությունների միջև երկարաժամկետ պայմանագրերի ստորագրումն է։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը։
«Մենք միաժամանակ բնական գազն ուկրաինական ստորգետնյա պահեստարաններում պահելու հնարավորություն ենք առաջարկում։ Բացի դրանից, ադրբեջանական կողմի հետ քննարկել ենք ոչ միայն Սև և Կասպից ծովերի միջև գործող երթուղիների զարգացումը, այլև ապագայի համար նոր լոգիստիկ ուղիների նախապատրաստումը։ Այդ աշխատանքը պետք է սկսել արդեն հիմա։
Առանձին աշխատում ենք Ուկրաինայի վերականգնման և արդիականացման, կարևորագույն ենթակառուցվածքների, էներգետիկայի, արդյունաբերական և սոցիալական օբյեկտների վերականգնման աշխատանքներում ադրբեջանական ընկերությունների ներգրավման ուղղությամբ»,- նշել է ուկրաինացի նախարարը։