Ռուստամ Ումերովը կգլխավորի ուկրաինական պատվիրակությունը Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվինը։
Նշենք, որ CBS News-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի հետ բանակցություններին պատվիրակությունը կգլխավորի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Այժմ հայտնի է դարձել, որ Բուդանովը կլինի ուկրաինական պատվիրակության կազմում, սակայն Ումերովը կգլխավորի խումբը։