Արամ Մելիքյանի հայրիկի մոտ ախտորոշվել է քաղցկեղ․ Իմ ընտանիքն այս պահին ծանր փորձության միջով է անցնում

Արամ Մելիքյանն իր սոցիալական էջերում անդրադարձել է երիտասարդ կինոռեժիսոր Արթուր Սահակյանի առողջական վիճակին՝ խոստովանելով, որ իր ընտանիքն էլ այս պահին ծանր փորձության միջով է անցնում․ նրա հայրիկը նույնպես պայքարում է քաղցկեղի դեմ։

«Երբ փորձում ենք ոգևորել, մոտիվացնել, նույնիսկ երբ մի փոքր դժվարության մասին եմ խոսում, հատկապես եթե դա ընտանիքիս է վերաբերում, լավ քլնգվում ենք։ Բայց, ամեն դեպքում, այո՛, մեր ընտանիքում էլ է քաղցկեղը։ Այս պահին մենք՝ ամբողջ ընտանիքով, նրա հետ միասին անցնում ենք շատ բարդ փուլով։ Ես հասկանում եմ՝ Արթուրի ընտանիքն ինչի միջով է անցնում։ Արթուրը շատ երիտասարդ է, և բոլոր նրանք, ովքեր կցանկանան, կարող են աջակցել նրան այս դժվարին պայքարում»,- նշել է Արամ Մելիքյանը։

Նշենք, որ 32-ամյա Արթուր Սահակյանը կինոռեժիսոր է, որի հեղինակած ֆիլմերն արժանացել են մի շարք մրցանակների, այդ թվում՝ միջազգային։ Նա ամուսնացած է և ունի 4 տարեկան որդի։​

Leave a comment