Քաղաքական խոստումներ` տնտեսության հաշվին․ ինչո՞ւ է կրճատվում արտահանման աջակցությունը

https://arm.sputniknews.ru/20261106/qaghaqakan-khvostumner-tntesutjan-hashvin-inchu-e-krtshatvum-artahanman-ajakcutjuny-109038838.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/01/101636345_0:0:2220:1664_1920x0_80_0_0_bd2de50302414416c7d10074281708cb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արտահանում, դավիթ անանյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հհ կառավարություն, ռուսաստան

արտահանում, դավիթ անանյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հհ կառավարություն, ռուսաստան

Բաժանորդագրվել

Ըստ ՊԵԿ նախկին նախագահի` կառավարությունը գնահատել է հաջորդ տարվա արտահանման ծավալների կտրուկ նվազումը` հետևաբար արտահանման աջակցության համար նույնքան գումար նախատեսելը նպատակահարմար չեն համարել։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Սոցիալական ծախսերն ավելացնելու համար է կառավարությունը գումարներ վերաբաշխել բյուջեի մյուս ոլորտներից, ինչը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
Ինչպես հայտնել ենք, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ԱԺ–ում ասաց, որ 2027 թվականի բյուջեով արտահանման աջակցության ֆինանսավորումը 2,1 միլիարդից կկրճատվի՝ հասնելով 1 միլիարդ դրամի։

«Փոխանակ խթանելու տնտեսության արտահանման ներուժը՝ կառավարությունը նախապատվությունը տալիս է ընթացիկ սոցիալական ծախսերի ֆինանսավորմանը։ Սոցիալական և առողջապահական ոլորտներին հատկացվող գումարները միլիարդավոր դրամներով ավելացել են, քանի որ կառավարությունը կատարում է նախընտրական շրջանում տված իր քաղաքական խոստումները», – ասում է Անանյանը։

Ըստ ՊԵԿ նախկին նախագահի` 2027 թվականի բյուջեով սոցիալական և առողջապահական ոլորտների ծախսերի միլիարդավոր դրամները պետք է ֆինանսավորվեն երկու աղբյուրից՝ հարկային եկամուտների ավելացման և բյուջեի ներքին վերաբաշխումների հաշվին։ Անանյանի խոսքով, սակայն, հարկային եկամուտների ավելի մեծ աճ պլանավորել հնարավոր չէ, քանի որ տնտեսությունը չունի այդքան եկամուտներ գեներացնելու ներուժ։ Հետևաբար, ըստ նրա,կառավարությունն ավելի հեշտ ճանապարհ է ընտրում՝ գումարները մի ծախսային հոդվածից տեղափոխել մյուսը։

«Ընդհանուր առմամբ, իրենք գնահատել են հաջորդ տարվա արտահանման ծավալների կտրուկ նվազումը` նաև այս տարվա համեմատ և հետևաբար արտահանման աջակցության համար նույնքան գումար նախատեսելը նպատակահարմար չեն համարել։ Եվ եթե չկա արտահանում, չկա նաև խնդիր։ Դա է պատճառը, որ գործող իշխանությունը կարծում է, որ սահմանափակումների խնդրին հաջորդ տարի էլ չեն առնչվի», – նշում է Անանյանը։

Նրա խոսքով` երբ ինչ–որ մեկը տնտեսական գնահատականներ է հնչեցնում, պետք է հաշվի առնել ոչ միայն նրա մասնագիտական պատրաստվածությունն ու տեղեկությունների արժանահավատությունը, այլև դրդապատճառները՝ նա հանդես է գալիս որպես տնտեսության կառավարի՞չ, թե՞ քաղաքական թիմի ներկայացուցիչ։

«Այս դեպքում պատասխանատուն (Գևորգ Պապոյանը–խմբ.) խոսում է ոչ թե որպես տնտեսության կառավարիչ, այլ որպես քաղաքական թիմի անդամ, ուստի նրա խոսքը չի կարող բավարար չափով անկեղծ և արժանահավատ լինել։ Այդ պատճառով էլ ասում եմ, որ այս խոսույթը քաղաքական փաթեթավորում ունի»,– նշել է Անանյանը։

ԵՄ–ի հետ ՀՀ առևտրի աճի վերաբերյալ կանխատեսումները սպեկուլյատիվ բնույթ ունեն. ԵՎԳ

Նրա խոսքով՝ արտահանման աշխարհագրությունը հնարավոր չէ փոխել մեկ տարվա ընթացքում։ Նույնիսկ եթե ԵՄ-ի հետ ձեռք բերվի երկամյա մաքսային արտոնյալ ռեժիմ կամ ԱՄԷ-ի հետ` առևտրային հարաբերությունների վերաբերյալ պայմանավորվածություններ, դրանց գործնական արդյունքները, ըստ Անանյանի, տեսանելի կլինեն միայն տարիներ անց։

Տնտեսագետի գնահատմամբ՝ արտահանման աշխարհագրության փոփոխությունը միջնաժամկետ գործընթաց է և կարող է տևել 6-7 տարի։ Անանյանը նշում է, որ նույնիսկ պետական աննախադեպ աջակցության պայմաններում արտահանման դիվերսիֆիկացիան էական ու արդյունավետ արդյունք է տալիս միայն տարիներ անց։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հոկտեմբերի 22-ի որոշմամբ Հայաստանում դադարեցվել է «Արտադրանքի հավաստագրման և լաբորատոր փորձարկումների ծախսերի փոխհատուցման» ծրագիրը։ Այն ընդունվել էր նոր արտերկրյա շուկաներում հայկական արտադրանքի արտահանումը խթանելու նպատակով՝ մասնակիորեն փոխհատուցելով հավաստագրման և լաբորատոր փորձարկումների համար կատարված ծախսերը։

Leave a comment