Արցախի իշխանություններն ափսոսում են, որ չեն ներգրավվել ընդդիմության նախաձեռնությանը

https://arm.sputniknews.ru/20261106/arcakhi-ishkhanutjunnern-apsvosum-en-vor-chen-nergravvel-ynddimutjan-nakhadzernutjany—109043017.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1b/107353592_0:0:1333:1000_1920x0_80_0_0_79e173db8ebb72d559657ab8cfbf9209.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արցախ, ընդդիմություն, իշխանություն, հայաստան, սահմանադրություն, նժդեհ իսկանդարյան

արցախ, ընդդիմություն, իշխանություն, հայաստան, սահմանադրություն, նժդեհ իսկանդարյան

Բաժանորդագրվել

Նժդեհ Իսկանդարյանը նշել է, որ համազգային միավորումը չի կարող ամբողջական լինել, եթե դրա ձևավորման և գործունեության շրջանակում տեղ չի գտնվել Արցախի ներկայացվածության ու ձայնի համար։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը, բայց ափսոսանք հայտնում, որ քննարկմանն ու ձևավորմանն իրենք ներգրավված չեն եղել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Արցախի հարցը, արցախահայության իրավունքների պաշտպանությունն ու բռնի տեղահանված ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը Հայաստանի ազգային օրակարգի անբաժանելի բաղադրիչներն են և չեն կարող դուրս մնալ համազգային նշանակության որևէ գործընթացից»,– գրել է նա։

Իսկանդարյանը հավելել է, որ համազգային միավորումը չի կարող ամբողջական լինել, եթե դրա ձևավորման և գործունեության շրջանակում տեղ չի գտնվել Արցախի ներկայացվածության ու ձայնի համար։

«Արցախի հարցը միայն արցախահայության հարցը չէ․ այն հայ ժողովրդի հավաքական պատասխանատվության և ազգային օրակարգի հարցն է»,– գրել է Նժդեհ Իսկանդարյանը։

Նա հույս է հայտնել, որ հետագա գործընթացներում այս բացը կշտկվի, և Արցախի Հանրապետության իշխանությունները ևս հնարավորություն կունենան իրենց մասնակցությունն ու ներդրումն ունենալու համազգային առաջնահերթությունների շուրջ ձևավորվող համագործակցությանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 4-ի երեկոյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի տանը հանդիպում անցկացրեց ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն` համազգային համախմբման ձևավորման մասին։ Դրա նպատակներն են «ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժումը», «խաղաղությունը՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների», «ազգային ինքնության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանությունը», «ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնումը»։

Leave a comment