ՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավար կազմի կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին։

Փաստաթղթի համաձայն՝ գերատեսչությունում կսահմանվի նախարարի 12 տեղակալի պաշտոն, որոնցից երկուսը պատասխանատու կլինեն ռուսական բանակի սպառազինության և թիկունքի ապահովման համար։

Հրամանագրով նախատեսվում է պաշտպանության նախարարի տեղակալի՝ Զինված ուժերի սպառազինության պետի և պաշտպանության նախարարի տեղակալի՝ Զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնները։

Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական պորտալում։

Leave a comment