Թուրքիան հայտարարել է, որ հնարավոր է կրճատի ռուսական գազի գնումները

Թուրքիան հայտարարել է, որ հնարավոր է կրճատի ռուսական գազի գնումները

Ըստ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի՝ Անկարան, հավանաբար, կշարունակի նվազեցնել իր կախվածությունը ռուսական բնական գազից՝ նախապատվությունը տալով ավելի մրցունակ տարբերակներին, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ այդ փոփոխությունը պայմանավորված է բացառապես շուկայական պայմաններով, այլ ոչ թե աշխարհաքաղաքական որոշումներով։

«Պատճառը, թե ինչու ենք Ռուսաստանից ավելի քիչ գազ գնում, իսկ ԱՄՆ-ից՝ ավելի շատ, շատ պարզ է. ոչ թե քաղաքականությունը, այլ գինը։ Ռուսաստանը չափազանց թանկ երկիր է»,- հավելել է Բայրաքթարը։

Նա պարզաբանել է, որ չափազանց մեծ ծախսերն արագացնում են Թուրքիայի անցումը մատակարարումների ավելի բազմազանեցված ցանցի։

«Ինչ վերաբերում է էներգիայի պահանջարկին, ապա գազի չափազանց բարձր արժեքի պատճառով դուք, ըստ էության, ստիպում եք մարդկանց այլընտրանքներ փնտրել՝ կա՛մ գազի մատակարարման այլընտրանքային ուղիներ, կա՛մ ավելի էժան գազ, կա՛մ մրցունակ գներով գազ, կա՛մ այլընտրանքային վառելիք»,- հավելել է Բայրաքթարը։

Նա նշել է, որ ըստ Թուրքիայի՝ մինչև 2040 թվականն էներգետիկայի զարգացման նոր ծրագրի՝ երկրում գազի կանխատեսվող պահանջարկը կմնա տարեկան 57 միլիարդ խորանարդ մետրի մակարդակում, ինչը մոտ է ներկայիս ցուցանիշին։ Նա հավելել է, որ առանց այդ ծրագրի՝ պահանջարկը մինչև 2040 թվականը կարող է հասնել տարեկան 77 միլիարդ խորանարդ մետրի։

Սակայն նա ընդունել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների խզում չի ակնկալվում։

Բայրաքթարն ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է ռուսական գազի կարիքն ունենալ։

Leave a comment