ՊՍԺ-ի հարձակվող Ֆերան Տորեսը դիտարկում է «Բարսելոնա» վերադառնալու հնարավորությունը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՊՍԺ-ի իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը դիտարկում է «Բարսելոնա» վերադառնալու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է El Nacional պարբերականը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա խաղացողը, որը փարիզյան ակումբ էր տեղափոխվել 2026 թվականի օգոստոսին, վերանայում է տեղափոխության մասին իր որոշումը՝ արդյունավետության անկման ֆոնին: Բանն այն է, որ մեկնարկային վեց խաղում խփած յոթ գոլերից հետո՝ սեպտեմբերից սկսած, ֆուտբոլիստին չի հաջողվում կայուն կերպով գրավել մրցակիցների դարպասը:

Տորեսի գործող պայմանագրի ժամկետը փարիզյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2031 թվականը, ուստի նրա վերադարձի համար «Բարսելոնան» պետք է տրանսֆերի շուրջ համաձայնության գա ֆրանսիական ակումբի հետ: Այս պահի դրությամբ կողմերի միջև որևէ պայմանավորվածություն չկա:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» կազմում Ֆերան Տորեսն ընդհանուր առմամբ անցկացրել է 207 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 65 գոլի հեղինակ և նվաճելով յոթ տիտղոս: Իսկ Իսպանիայի Լա լիգայի 2025/2026 մրցաշրջանում նա իր ակտիվում գրանցել էր 16 գոլ:

Leave a comment