«Hexa Machinery»-ն 8-10 մլն դոլարի ներդրում է իրականացրել արտադրության զարգացման համար

«Hexa Machinery»-ն 8-10 մլն դոլարի ներդրում է իրականացրել արտադրության զարգացման համար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 6-ին այցելել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ ընկերության «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով։

 

Գործարանում իրականացվում է արդյունաբերական և ռազմավարական նշանակության սարքավորումների համար նախատեսված դետալների մշակում, ինչպես նաև արտադրվում են ժամանակակից վերամշակող սարքավորումներ, որոնք տրամադրվում են նաև այլ ընկերությունների՝ հաշվի առնելով դրանց արտադրական գործընթացների տեխնոլոգիական պահանջներն ու առանձնահատկությունները։

 

Գործարանի ստեղծման և զարգացման նպատակով իրականացվող ներդրումների ընդհանուր ծավալը 8-10 մլն ԱՄՆ դոլար է։ Ներկայումս գործարանն ունի 25 աշխատակից, իսկ ներդրումային ծրագրի ավարտից հետո նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 40-ի։

 

Նախարարը ծանոթացել է նաև կաթնային շաքարի (լակտոզայի) արտադրության նպատակով զրոյից հիմնված արտադրամասին, որտեղ արտերկրից ներկրված ժամանակակից սարքավորումների միջոցով նախատեսվում է արտադրել կաթի փոշի, սպորտային սնունդ և այլն։

 

Արտադրությունն ընդլայնելու և արդիականացնելու նպատակով ընկերությունն օգտվել է լիզինգի պետական աջակցության ծրագրից, ինչպես նաև դիմել է մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար։

Leave a comment