Սեր, հումոր, անսպասելի հանդիպումներ ու ամանորյա հրաշքներ․ «Հարսնացուն Ամերիկայից կամ Նոր տարվա կինո 2»-ը վերադարձնում է սիրված հերոսներին՝ նոր արկածներով ու հուզիչ պատմություններով։
Ռեժիսոր Ելենա Արշակյանի և սցենարիստ Անահիտ Մխիթարյանի ֆիլմում Եվան ու Հայկը փորձում են փրկել իրենց ընկերությունը, Սևակը՝ գտնել իր երազանքների աղջկան, իսկ Հովսեփ պապին սպասվում է նոր սիրային պատմություն։
Ֆիլմում նկարահանվել են Մկրտիչ Արզումանյանը, Անի Երանյանը, Արմինե Պողոսյանը, Լիանա Վանոյանը և այլ սիրված դերասաններ։
Ամանորյա տրամադրությունն ամբողջացնում է «Հայություն» բենդի նոր երգը՝ «Ձյուն» ստեղծագործության շարունակությունը։
Արդյո՞ք հերոսների երազանքներն իրականություն կդառնան․ պատասխաններն արդեն կինոթատրոններում են։
Մանրամասները՝ ռեպորտաժում։