Եղանակայնի վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվել․ ՌԴ

Սանկտ Պետերբուրգում եղանակային վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվել որոշ շրջաններում մինչև -20-25 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանի պատճառով։ 

Ջերմաստիճանի տատանումների և բարձր խոնավության պատճառով սառույց է առաջացել։  Խորհուրդ է տրվում պահպանել անվտանգ հեռավորություն և պահպանել ողջամիտ արագություն։

Սանկտ Պետերբուրգի կառավարությունը խնդրում է վարորդներին հատուկ զգույշ լինել անձնական տրանսպորտային միջոցներ վարելիս,  բնակիչներին տաք հագնվել՝ ցրտահարությունից խուսափելու համար։

Leave a comment