Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն

Եթե երեխայի մոտ բարձր ջերմությանը ուղեկցում են շնչառության դժվարացում կամ ցնցումներ, ապա անհրաժեշտ է անհապաղ շտապօգնություն կանչել. այս մասին RT-ին հայտնել է բժիշկ Եկատերինա Դեմյանովսկայան։

Բժշկական զննում է պահանջվում նաև մինչև երեք ամսական երեխաների դեպքում, եթե նրանց ջերմությունը հասնում է 38°C-ի, ինչպես նաև 3-ից 6 ամսական երեխաների դեպքում՝ 39°C կամ ավելի բարձր ջերմության պարագայում։

Շտապ բժշկական օգնության պետք է դիմել անհապաղ, եթե երեխային դժվար է արթնացնել, եթե նրա մոտ նկատվում են ցնցումներ, շնչառության զգալի դժվարացում, ուժեղ գլխացավ՝ ուղեկցված պարանոցի մկանների կարկամությամբ, կամ եթե հայտնվում է ցան, որը սեղմելիս չի անհետանում։

Ըստ Դեմյանովսկայայի՝ կարևոր է, որ ջերմիջեցնող դեղամիջոցները չեն վերացնում ջերմության բուն պատճառը։

Եթե տագնապալի ախտանիշներ չկան, երեխային պետք է ապահովել հանգիստ պայմաններով և հաճախակի տալ փոքր քանակությամբ հեղուկ։ Մասնագետն ընդդգծել է, որ զգալի անհանգստության դեպքում կարելի է օգտագործել պարացետամոլ կամ իբուպրոֆեն՝ պայմանով, որ դեղաչափը համապատասխանում է երեխայի տարիքին և մարմնի քաշին։ Հարկ է նշել, որ դեղամիջոցի ընդունումից հետո ջերմության իջնելը դեռ չի նշանակում, որ վարակը վերացել է։

Leave a comment