Համացանցում լայն արձագանք է գտել հայտնի բլոգեր Ռիդվան Այդեմիրի (Apostate Prophet) հրապարակումը, որտեղ նա բացահայտ կիսվել է իր սեփական ԴՆԹ անալիզի արդյունքներով և մանկության տարիներին ստացված դաստիարակության մասին հիշողություններով. Նրա խոսքով՝ ինքը մեծացել է իսլամա-թյուրքական հպարտության և առհասարակ քրիստոնյաների ու հայերի նկատմամբ սերմանված ատելության մթնոլորտում.
Այնուամենայնիվ, գենետիկական հետազոտությունները ցույց են տվել զարմանալի իրողություն. նրա նախնիների ԴՆԹ-ի մոտավորապես 90%-ը գալիս է նախաիսլամական և նախաթյուրքական բնիկ անատոլիական բնակչությունից, որոնք հավանաբար հայեր են. Այդեմիրն ընդգծել է, որ այս ցուցանիշները բացառություն չեն և նույնն են այսօրվա թուրքերի մեծ մասի համար, ովքեր դաստիարակվել են նմանատիպ պայմաններում. Այս հրապարակումը նոր քննարկումների տեղիք է տվել հասարակական տիրույթում՝ բարձրացնելով ինքնության, պատմական հիշողության և քաղաքական հետևանքների խորքային հարցեր.