Ընկել եմ բանկային խաբեբաների ծուղակ, որը սկսվել է մի նամակից, որին հավատացել եմ. Անահիտ Բախշյան

Կրթության փորձագետ, Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան գրառումը

SOS ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՄ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ժողովուրդ ջան, անցյալ տարի դեկտեմբերին ես ընկել եմ բանկային խաբեբաների ծուղակ, որը սկսվել է նմանատիպ մի նամակից, որին այն ժամանակ ես հավատացել եմ: Ահա այսօր ստացածս այն նամակը, որի նմանը ստացել եմ անցյալ դեկտեմբերին, իբրև թե այն գրել էր այդ ժամանակվա ԱԺ փոխնախագահ Արշակյանը: Այսօրվա նամակն էլ իբրև թե Ժաննա Անդրեասյանն է գրել.

«Անահիտ Բախշյան, բարի օր:

Ներկայումս իրականացվում է խորհրդի աշխատանքների գործունեության ներքին ստուգում: Այդ ստուգման շրջանակներում պահանջվել է Ձեր բնութագիրը: Մոտ ժամանակներս Ձեզ հետ կապ կհաստատի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մայոր Արթուր Սարգսյանը: Նա Ձեզ մի շարք հարցեր կտա, ինչպես նաև մանրամասն կպարզաբանի իրականացվող ստուգման նպատակներն ու հանգամանքները: Խնդրում ենք նկատի ունենալ,որ սույն տեղեկատվությունը խիստ գաղտնի է: Խնդրում ենք որևէ մեկին չհայտնել ստուգման ընթացքի և սույն հաղորդագրության բովանդակության մասին, այդ թվում՝ Ձեր գործընկերներին:

Շնորհակալություն համագործակցության և պրոֆեսիոնալիզմի համար:

Հարգանքով՝ Ժաննա Արամի Անդրեասյան»:

Իհարկե, ես գրել եմ, որ իրենք խաբեբա են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment