Հայոց ցեղասպանության ժամանակ Դիարբեքիրում մի քուրդ ընտանիք փրկել է Արմեն Դեմիրջյանի 4 ամյա հորը՝ Հակոբ Դեմիրջյանին…
Դիարբեքիրում 65 տարեկանում մահացել է տեղի հայտնի հայերից Արմեն Դեմիրջյանը։
Այս մասին հայտնել է պոլսահայ գործիչ Մուրադ Մըհչըն՝ ցավակցություն հայտնելով տիգրանակերտցիներին և հայ համայնքին։
«Արմենի կյանքը հայերի ապրած տառապանքների ու ցավերի մարմնավորումն էր։ Աստված հոգին լուսավորի»,–գրել է Մուրադ Մըհչըն։
Նշենք, որ Հայոց ցեղասպանության ժամանակ Դիարբեքիրում մի քուրդ ընտանիք փրկել է Արմեն Դեմիրջյանի 4 ամյա հորը՝ Հակոբ Դեմիրջյանին, թաքցրել և մեծացրել իրենց ընտանիքում որպես մուսուլման։ Այնուհետ Արմեն Դեմիրջյանը, անձնագրով Աբդուրահիմ Զորարսլան, 25 տարեկանում իմանում է, որ հայ է և սկսում է փնտրել իր հայկական արմատները, ազգականներին և ընդունում քրիստոնեություն։
Արմեն Դեմիրջյանը Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում է ծառայել, ընդունել Հայաստանից և աշխարհի այլ վայերից եկած հայերին։ Նա բոլորին ջերմ դիմավորել է, հյուրասիրել, ներկայացրել եկեղեցին։