Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրեական պետությանը տարեկան 4 մլրդ դոլարի ֆինանսական աջակցության դադարեցման մասին հայտարարությունը պայմանավորել է օգնությունից գործընկերության անցմամբ։
«Վարչապետ Նեթանյահուի և նախագահ Թրամփի նախաձեռնած՝ օգնությունից գործընկերության անցումը ցույց է տալիս երկկողմ հարաբերությունների ամրությունն ու զարգացվածությունը, ինչպես նաև ժամանակի ընթացքում հարմարվելու և ամուր մնալու դրանց կարողությունը»,- ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի՝ X սոցիալական ցանցում հրապարակած հայտարարության մեջ։
Նեթանյահուի գրասենյակում նշել են, որ ԱՄՆ-ի կողմից Իսրայելին տրամադրվող ռազմական օգնությունը միշտ եղել է երկկուսակցական՝ հանրապետականների և դեմոկրատների միջև ձեռք բերված համաձայնության արդյունք։
«Իսրայելն այն օգտագործել է ինչպես սեփական պաշտպանությունն ապահովելու, այնպես էլ Ամերիկային և Արևմուտքին սպառնացող թշնամիներին դիմակայելու համար»,- նշված է հայտարարության մեջ։