Հնդկաստանում պայթյուն է տեղի ունեցել նավթապահեստարանում. տուժել է հինգ մարդ

Հնդկաստանի Ասամ նահանգում Oil India Limited (OIL) ընկերության հինգ աշխատակից պայթյունի հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնել են տեղի լրատվամիջոցները՝ հղում կատարելով պաշտոնյաներին։


Տուժածները հոսպիտալացվել են։ Եվս մեկ աշխատակից պայթյունից հետո անհետ կորել է։


Հաղորդվել է, որ պայթյունը տեղի է ունեցել ձեռնարկության հում նավթի պահեստավորման հատվածում՝ առաջացնելով ուժեղ հրդեհ։

Leave a comment