«ՀԷՑ-ի շահաբաժինը 2025-ին եղել է մոտ 19 մլրդ դրամ, բաշխվել է բաժնետերերի միջև»․ Մեսրոպ Մեսրոպյան

2025 թվականին ՀԷՑ-ի հասույթը կազմել է 192 մլրդ դրամ, մաքուր շահույթը՝ 28 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի հարցին։

Արման Եղոյանը հարցրեց․ «Անցած տարի որքա՞ն է կազմել ՀԷՑ-ի հասույթը, որից որքա՞ն է կազմել ՀԷՑ-ի զուտ շահույթը, և որից որքա՞ն շահաբաժին է դուրս բերվել սա սեփականատիրոջ համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Շահաբաժինը եղել է մոտ 19 մլրդ դրամի կարգի, որը բաշխվում է հետևյալ կերպ։ Գիտեք, որ այդ շահաբաժնում 30%-ը «Լիորմանդ» ընկերությանն էր պատկանում, 70%-ը՝ «Տաշիր» ընկերությանը, և, հետևաբար, այս համամասնությամբ այդ գումարը բաշխվել է բաժնետերերի միջև»,- ասաց Մեսրոպ Մեսրոպյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment