Եվրոպան էլ սուրբ չէ․ Ռյուտե

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական երկրները Ռուսաստանից շատ ավելի մեծ ծավալով էներգառեսուրսներ են գնել, քան Միացյալ Նահանգները, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ մեկնաբանելով Մոսկվայի և Վաշինգտոնի միջև դիզելային վառելիքի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։

Հոլանդական «Pauw & De Wit» թոք-շոուի եթերում Ռյուտեն նշել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համաձայնագրի մասին լուրից հետո Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցների շրջանում «խուճապ» է առաջացել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ ինքը նույնպես զարմացել է Վաշինգտոնի այդ որոշումից։

Այնուամենայնիվ, նա հավելել է, որ «Եվրոպան էլ սուրբ չէ»։ Ռյուտեն ընդգծել է, որ եվրոպական երկրներն այս տարի Ռուսաստանից մեծ ծավալներով հեղուկ բնական գազ են գնել՝ շատ ավելին, քան կարող էր կազմել դիզելային վառելիքի հետ կապված գործարքը։

Leave a comment