Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը հաջորդ շաբաթ կարող է որոշում կայացնել կազմակերպության շրջանակում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Հայաստանն ավելի քան երկու տարի չի վճարել անդամավճարները, ուստի հնարավոր է՝ հարցը քննարկվի և որոշում կայացվի ժամանակավորապես կասեցնելու նրա անդամակցությունը կամ, ավելի ճիշտ, զրկելու ձայնի իրավունքից՝ մինչև անդամավճարների վճարումը։ Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրության համապատասխան հոդվածով»,- ասել է նա։

Պանկինի խոսքով՝ Ռուսաստանը ներկայումս նախագահում է ՀԱՊԿ-ում և պատասխանատվություն է կրում կազմակերպության օրակարգի համար։ Նրա տեղեկացմամբ՝ առաջիկայում կկայանա ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին կնախորդի արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների եռակողմ հանդիպումը։ «Հայաստանի հարցը, թերևս, ամենակարևորը չլինի, սակայն հանրության համար կարող է ամենահետաքրքիրը լինել։

Ի վերջո, ՀԱՊԿ-ը, ըստ էության, համագործակցության, ինչպես նաև ընդհանուր խնդիրների ու նպատակների մասին է»,- ընդգծել է Պանկինը։

Հարցին՝ արդյոք Հայաստանի հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ կայանալիք միջոցառումների ընթացքում, Ռուսաստանի փոխարտգործնախարարը պատասխանել է. «Բավականին հավանական է, որ այն քննարկվի, թեև դա կախված է նրանից, թե արդյոք մյուս կողմերը կհամաձայնեն այն ներառել օրակարգում։ Կարծում եմ՝ այդ հարցին կանդրադառնան»։

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստը նախատեսված է նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում։

Leave a comment