Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հայտնում են, որ պահպանության ապահովման և ուղեկցումների բաժնի ծառայողները, անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ ծառայություն իրականացնելիս, հիմնարկի օդային տարածքում նկատել են անօդաչու թռչող սարք։ Սարքը նկատվել է նաև հիմնարկի տեսահսկման համակարգի միջոցով։
Հայտնաբերված անօդաչու թռչող սարքին ամրացված է եղել փաթեթ, որում եղել են 3 բջջային հեռախոս։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։