Մայր աթոռը դատապարտում է կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշումը

Բաժանորդագրվել

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում անհապաղ վերանայել կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների և քարտուղարի նկատմամբ կայացված ապօրինի որոշումները։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է և խոր վրդովմունք հայտնում ՀՀ դատախազության կողմից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրա ելքը Հայաստանից արգելելու փաստի առնչությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:

«Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ։ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ակնհայտ հակասահմանադրական և հակաօրինական այս կեցվածքով իշխանությունը խոչընդոտում է Վեհափառ հայրապետի հովվապետական գործունեությունը։ Այս ամենը նաև անհարգալից վերաբերմունք է միլիոնավոր հավատացյալների և դարավոր այն կառույցի հանդեպ, որը եղել և մնում է հայոց պետականության անսասան հենասյունը»,- ասված է Մայր աթոռի հայտարարության մեջ։

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում անհապաղ վերանայել կաթողիկոսի, Գերագույն հոգևոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և քարտուղարի նկատմամբ կայացված ապօրինի որոշումները, ինչը պառակտում է մեր հասարակությունը, նսեմացնում հայրենի պետության վարկն ու հեղինակությունը։

Leave a comment