Բեմադրվել է Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Չար տնակի հեքիաթը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում մասնակցել է իր հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը, որը տեղի է ունեցել գիրքն ընթերցած մի խումբ քաղաքացիների հետ։ Հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել գիրքը գրելու ժամանակահատվածի, ընթացքի վերաբերյալ, խոսել ընդհատակյա գործունեության մասին։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գրքի առանձին դրվագներին, որոնց շուրջ ծավալվել է նաև քննարկում, պատասխանել ընթերցողների հարցերին ։

Միջոցառման ընթացքում բեմադրվել է նաև Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Չար տնակի հեքիաթը»։

Երկրի ղեկավարը կարևորել է հանրապետության գրադարաններում նման միջոցառումների անցկացումն ու հանրության շրջանում ընթերցանության խթանմանը միտված ծրագրերը։

Leave a comment