Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 5-ին՝ ժամը՝ 21։48-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում կցորդիչով բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել՝ երկկողմանի փակելով ավտոճանապարհը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ արգելափակվել է երկու կցորդիչով բեռնատար․ ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է։ Փրկարարները քարշակել և արգելափակումից դուրս են բերել «Renault» և «Mercedes-Benz» մակնիշների բեռնատարները․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։