«Եկեք չհամեմատենք տարբեր փողոցային պայքարները, որովհետև դրանց յուրաքանչյուրն ունեցել է իր փոքր կամ մեծ ձեռքբերումները»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով երեկ Նարեկ Կարապետյանի գլխավորած ընդդիմադիր ուժերի հանդիպմանը և ,միևնույն ժամանակ նախորդիվ տեղի ունեցած ընդդիմադիր ուժերի իշխանափոխության պայքարի դրվագներին։
Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն բոլոր պայքարներին մասնակցել է։ Ինչ վերաբերում է երեկվա հանդիպմանը, Մամիջանյանն ասաց․ «Ես իմաստ չեմ տեսնում դեռևս գնահատական հնչեցնելու Հանրապետական կուսակցության համար երեկվա հայտարարությունը, երեկվա տեղի ունեցածը պայքարի ևս մեկ հույս ունենք՝ հաղթական և վերջին փուլի մեկնարկն է։ Այսինքն՝ մեր համար ոչինչ չի փոխվել, ընդամենը ևս մեկ անգամ հնչեցվեց, թե որոնք են մեր առաջնահերթությունները։ Հավաքված քաղաքական միավորները ունեն բազմաթիվ տարաձայնություններ՝ ամենատարբեր հարցերում, բայց մեր մոտեցումն է, որը շատ ավելի էական է, կենտրոնանալ պայքարի և ընդհանուր նպատակի վրա, այլ ոչ թե ինչ-որ միջճամբարային անհասկանալի գզվրտոցներ նախաձեռնել»։