Պորտուգալիան հրաժեշտի շքեղ արարողություն կկազմակերպի Ռոնալդուի պատվին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FPF) պաշտոնական հայտարարությամբ արձագանքել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ ազգային հավաքականում կարիերան ավարտելու որոշմանը։

Ֆեդերացիան խորին երախտագիտություն է հայտնել «հավերժ ավագին»՝ 23 տարվա ընթացքում հավաքականի հաջողություններում ունեցած նշանակալի ավանդի համար՝ նրան անվանելով պորտուգալական ֆուտբոլի գլխավոր խորհրդանիշ, ոգեշնչող առաջնորդ և բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ։

FPF-ում ընդգծել են նաև, որ հարձակվողի փառահեղ ժառանգությունն՝ ազգային հավաքականի կազմում անցկացրած 234 հանդիպումն ու խփած ռեկորդային 146 գոլը, հավերժ կմնան համաշխարհային սպորտի պատմության մեջ։

Ռոնալդուի հեռանալու կապակցությամբ ֆեդերացիան հայտնել է, որ մտադիր է կազմակերպել և անցկացնել հրաժեշտի մեծ հանդիպում, որի ընթացքում երկրպագուներն ու ողջ երկիրը հնարավորություն կունենան արժանիորեն շնորհակալություն հայտնելու իրենց ավագին։

Ֆեդերացիան իր ուղերձն ավարտել է հետևյալ խոսքերով.

«Շնորհակալություն ամեն ինչի համար, ԱՎԱ՛Գ։ Հավաքականը միշտ կլինի քո տունը։ Առա՛ջ՝ դեպի 1000-րդ գոլը»։

Leave a comment