Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է․
Երեխաների և քաղաքի բնակիչների համար սպորտով զբաղվելու ավելի լավ պայմաններ ենք ստեղծում Երևանի տարբեր հատվածներում։
Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 և Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցներում հիմնանորոգել ենք մարզադահլիճները։
Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում վերակառուցել ենք բակի մարզահրապարակը, որտեղ այժմ հնարավոր է ֆուտբոլ, բասկետբոլ և վոլեյբոլ խաղալ։