Կարծում եմ՝ ճիշտ ճանապարհ է. Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության միասնական ճակատի մասին

«Տեսնենք՝ ինչպես կընթանա, կարծում եմ՝ ճիշտ ճանապարհ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմության միասնական ճակատով հանդես գալու նախաձեռնությանը, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա այլ մեկնաբանություն չարեց և հեռացավ։

Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ, որը երեկ ներկա էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ անցկացված ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հանդիպմանը, ասաց.

«Իմաստ չեմ տեսնում դեռևս գնահատական հնչեցնելու։ Երեկվա հայտարարությունն ու տեղի ունեցածը պայքարի ևս մեկ՝ հույս ունենք՝ հաղթական ու վերջին փուլի մեկնարկն էր։ Մեզ համար ոչինչ չի փոխվել, ևս մեկ անգամ հնչեցվեց, թե որոնք են մեր առաջնահերթությունները»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment