Լրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեծանուն հայ պոետ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյա հոբելյանի կապակցությամբ գրողին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում։

Ըստ հիմնավորման՝ ֆիլմում նոր տեխնոլոգիական գործիքների կիրառմամբ ընդգրկվելու են տարբեր ժամանակաշրջաններ և իրադարձություններ, որոնք պատմելու են Վահան Տերյանի կյանքի տարբեր դրվագների, նշանակալի դեպքերի, նրա բացառիկ գործունեության մասին, նաև լույս են սփռելու մեր գրականության և պատմության բազմաթիվ անհայտ էջերի վրա։ Այս նախաձեռնությամբ առաջին անգամ փորձ է արվում լայն կտավի ստեղծագործություն ունենալ մեծանուն հայ պոետի մասին, որը հնարավորություն կստեղծի պահպանել, արժևորել և սերունդներին փոխանցել Վահան Տերյանի ժառանգությունը։

Ֆիլմի ստեղծման համար արդեն տրամադրվել է 25972,5 հազար դրամ, որով հեղինակներն իրականացրել են ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև նկարահանումների մի մասը՝ ներառելով Հայաստանում և Վրաստանում՝ պոետի ծննդավայրում եղած անհրաժեշտ տարածքներն ու հատկանշական իրադարձությունները։ Ներկայում սցենարական մտահղացման հիման վրա լիարժեք նյութի նկարահանման համար անհրաժեշտ է նկարահանումները շարունակել Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Օրենբուրգ), և տվյալ նկարահանումների ապահովման համար անհրաժեշտ է 30000,0 հազար դրամ։ Ֆիլմի հետարտադրությունը և հանձնումը նախատեսված են 2027 թվականին։

Leave a comment