Ինչու բռնցքամարտիկները ԵԱ-ում հաջողությունների չհասան. ֆեդերացիայի նախագահի բացատրությունը

Բաժանորդագրվել

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անցյալ տարվա կազմն արդեն փոխվել է։ Բայց միևնույնն է, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեկական բրոնզե մեդալը գոհացնող արդյունք չէ ֆեդերացիայի նախագահ Կարեն Աղամալյանի համար։ Այս մասին նա ասաց Արմենիայի հետ զրույցում։

Աղամալյանի գլխավորությամբ Բռնցքամարտի Հայաստանի մինչև 19 տարեկան բռնցքամարտիկների հավաքականն անցյալ տարի աննախադեպ արդյունքի հասավ Եվրոպայի առաջնությունում` 13 բնռցքմարտիկով վաստակելով 13 մեդալ։ Այս տարի նման հաջողություններ չգրանցվեցին։

«Առաջին հերթին հավաքականի անցյալ տարվա կազմն արդեն փոխվել է։ Բայց միևնույնն է Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեկական բրոնզե մեդալը գոհացնող արդյունք չեմ համարում, չնայած Եվրոպայի առաջնությունում հանդես եկանք տասը, իսկ աշխարհի առաջնությունում 8 բռնցքամարտիկներով։ Անկեղծ ասա`ծ ես ավելին էի սպասում մեր բռնցքամարտիկներից։ Մեր տղաները առայժմ չեն կարողանում դուրս գալ պատանեկան բռնցքամարտից, իսկ 19 տարեկանների մրցումներն արդեն «մեծ ռինգ» է համարվում, և չի տարբերվում մեծահասակաների մենամարտերից», – նշեց Աղամալյանը։

Ընդգծեց` բռնցքամարտիկը պետք է սրտով ու մեծ ցանկությամբ դուրս գա ռինգ։ Պետք վստահի առաջին հերթին ինքն իրեն։

«Մերոնցից շատերի համար քառորդ եզրափակիչն ավելի կարևոր մենամարտ է, քան կիսաեզրափակիչը։ Այդ ուղղությամբ աշխատել է պետք»,–ասաց նա։

Leave a comment