Քաղաքականություն
05.11.2026 | 18:16
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների տարած հաղթանակը, Արարատ Միրզոյանի կարծիքով, չպետք է մտահոգություններ առաջացնի TRIPP նախագծի իրականացման ժամկետների կամ հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ։
Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ԱԳՄԱ նախարարը նշեց, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը հիմնված է ոչ թե առանձին քաղաքական ուժերի, այլ երկու երկրների շահերի վրա։ Նրա խոսքով՝ երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը ստանձնեց իշխանությունը, Հայաստանում մտահոգություններ էին հնչում, թե արդյոք նոր վարչակազմը կշարունակի նախորդի օրոք ձևավորված ռազմավարական համագործակցության օրակարգը։
«Ինչպես տեսանք, նոր վարչակազմը վերցրեց ռազմավարական գործունեության օրակարգը և ավելի խորացրեց։ Կնքեցինք փաստաթուղթ, որը կոչվում է համապարփակ ռազմավարական գործընկերություն»,- ասաց Միրզոյանը՝ հիշեցնելով նաև տրանսպորտի, լոգիստիկայի և արհեստական բանականության ոլորտներում ստորագրված հուշագրերի մասին։
Նախարարի խոսքով՝ մեկ տարվա ընթացքում ստորագրվել է նաև TRIPP-ի համաձայնագիրը։ Նա վստահություն հայտնեց, որ հայ-ամերիկյան համագործակցությունը բխում է երկու երկրների շահերից, ուստի չի պատկերացնում, որ դեմոկրատները դեմ լինեն նախագծի արագ կառուցմանը։
«Ես չեմ պատկերացնում, որ դեմոկրատները չուզենան, որ TRIPP-ը արագ կառուցվի»,- նշեց Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան