Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

05.11.2026 | 17:09

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը չի կարծում, որ Սամվել Կարապետյանի շուրջ իրավական գործընթացները պայմանավորված են վարչապետի հայտարարած հանրային ճնշմամբ։

Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Կարապետյանի ձերբակալմանը, ապա կալանավորմանը, Ղազարյանը նշեց, որ ենթադրյալ չարաշահումները վերաբերում են 2014-2024 թվականներին, և դրանց բացահայտումը պահանջում է ժամանակ։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի տանը տեղի ունեցած հանդիպմանը՝ իշխանական պատգամավորն սաաց։

«Միակ անհանգստությունս հետևյալն է՝ ո՞ւր է Վազգեն Մանուկյանը, հուսամ՝ վատառողջ չէ և շուտով կմիանա համապետական կարևորության գործին»,- հեգնեց Ղազարյանը։

Ղազարյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչու է Նարեկ Կարապետյանը փորձում տարանջատվել նախկին քաղաքական ուժերից, բայց միաժամանակ նրանց հետ հանդիպումներ կազմակերպում։

Խոսելով ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքների՝ հայ-ամերիկյան հարաբերությունների և TRIPP նախագծի վրա հնարավոր ազդեցության մասին՝ պատգամավորը նշեց, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը շարունակվել է նաև Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո։

Նրա խոսքով՝ հայ-ամերիկյան համագործակցությունը կախված չէ քաղաքական ուժերի ներկայացվածությունից և աջակցություն ունի ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների շրջանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment