2027-ին «իԳործ» ծրագրով պետական համակարգում կներգրավվի 35 սփյուռքահայ մասնագետ. Սինանյան

Բաժանորդագրվել

Սինանյանի խոսքով` պետական բյուջեից ծրագրի համար 187 մլն 758 հազար 800 դրամ կտրամադրի։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. 2027 թվականին «իԳործ» ծրագրի շրջանակում Հայաստանի պետական կառավարման համակարգում կներգրավվի սփյուռքահայ 35 բարձր որակավորում ունեցող մասնագետ։ Այս մասին 2027 թվականի ՀՀ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Նրա խոսքով` այս նպատակով պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 187 մլն 758 հազար 800 դրամ։

«Սփյուռքահայ մասնագետների ներգրավման շնորհիվ ակնկալվում է պետական կառավարման համակարգում ունենալ միջազգային փորձի վրա հիմնված 3 նախագիծ, ինչպես նաև մոտ 15 տոկոս մասնագիտական հայրենադարձություն»,– շարունակեց Սինանյանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կարծիքով` մասնագետների փորձագիտական հմտություններն ու գաղափարները կօգտագործվեն պետական կառավարման մարմինների աշխատանքում։ Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով։

Ո՞վ կգա 7 տարի նույն դասարանում մնացած կառավարություն. փորձագետը` Փաշինյանի առաջարկի մասին

«Հունվարից օգոստոս պետական կառավարման համակարգում աշխատանքը կշարունակեն նախորդ տարի ներգրավված մասնագետները, իսկ նոր մասնագետները կմիանան սեպտեմբերի 1-ից»,– նշեց Սինանյանը։

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան գրել էր, որ սփյուռքահայ մասնագետների տվյալների և մասնագիտական կարողությունների հավաքագրման ու հաշվառման կառավարության մեկ այլ` «Կադրային բանկը» ծրագրով 17–ը անձ բարձր պաշտոնների են նշանակվել, նրանցից 1–ը նախարար է, 11–ը` փոխնախարար։

Leave a comment