Ֆրանսիայում յոթ մարդ է ձերբակալվել նկարիչ Պաբլո Պիկասոյի վեց փորագրությունները գողանալու գործով, հաղորդե է «20 րոպե» թերթը։
Հրապարակման համաձայն՝ ժանդարմերիան մեկ ամիս է անցկացրել Կաննի մոտակա Մուժեն գյուղի «L’Amandier de Mougins» ռեստորանից Պիկասոյի աշխատանքները գողացած հանցագործների որոնումների մեջ։ Գողությանը անմիջականորեն մասնակցել են երեք անձ. ձեռնոցներով և գլխարկներով երկու տղամարդ ներխուժել են հաստատություն, իսկ երրորդը՝ դուրսը մեքենայում սպասել է իր հանցակիցներին։
Գործողության ընթացքում ձերբակալվել է յոթ անձ՝ 18-ից 30 տարեկան։ Տեղեկությունների համաձայն՝ նրանք բոլորը կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամներ են։ Նրանց գործողությունների հետևանքով պատճառված վնասը գնահատվում է ավելի քան 100,000 եվրո։
Ժանդարմերիան հավելել է, որ գողացված նկարներն իրենց տերերին վերադարձվել են «իդեալական վիճակում»։