Հայաստանից Ադրբեջան փայլաթիթեղ եւ ծաղիկ է արտահանվել․ Գեւորգ Պապոյան

«Որքան գիտեմ՝ փայլաթիթեղ եւ ծաղիկ»,- 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ ի պատասխան «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցի։

Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել էր՝ անցած 11 ամիսների ընթացքում Հայաստանից Ադրբեջան եւ Ադրբեջանով ի՞նչ է արտահանվել։

Գեւորգ Պապոյանի պատասխանը վերաբերում էր Հայաստանից Ադրբեջան արտահանմանը, իսկ Ադրբեջանի տարածքով արտահանումների մասին հստակ տեղեկություն հորդորեց ստանալ ՊԵԿ-ից․ ռեժիմների համաձայնեցման խնդիր կա, որն այդ գերատեսչության միջոցով է տեղի ունենում։ Գեւորգ Պապոյանն ասաց, որ նաեւ փայտանյութ է արտահանվում, ցորեն է ներմուծվում եւ այլն։

Արթուր Խաչատրյանն ուզում էր հասկանալ՝ «Հայաստանի համար դա կյանքի՞ ճանապարհ է» եւ մնաց իր կարծիքին, որ այդպես չէ․ ճիշտ կլիներ ջանքեր գործադրվեին՝ Ղազախի ճանապարհը բացելու համար։

Գեւորգ Պապոյանը համամիտ է՝ լավ կլիներ, որ Ղազախի ճանապարհը բացվեր, նա հույս ունի, որ ապաշրջափակման համատեքստում այդպես էլ կլինի։ Հավելեց՝ իրենց նպատակը՝ «կյանքի ճանապարհներ» չունենալն է, բազմաթիվ ճանապարհներ ունենալն է։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment