«Գերիների և անհետ կորածների հարցը պետք է փնտրել Ադրբեջանի հետ խաղաղության կետում»․ Արարատ Միրզոյան

«Գերիների և անհետ կորածների հարցը պետք է փնտրել ամենաառաջին կետում՝ իմ ներկայացրած՝ Ադրբեջանի հետ խաղաղություն, ամրապնդում, ինստիտուցիոնալացում։ Երբ որ մենք խոսում ենք խաղաղության ամրապնդումից, համաձայնագրի կնքումից և ընդհանրապես հարաբերությունների ամբողջական և ոչ միայն կարգավորումից, այլև համագործակցության հաստատումից, մենք բոլորս հասկանում ենք, որ այս վերջնական… Լավ, խաղաղությունը հաստատվում է, բայց կա հաշտեցման, այսպես ասած, երկար գործընթաց, և սա չի կարող ամբողջական լինել առանց գերիների, ընդհանրապես հումանիտար հարցերի՝ գերիներ, անհետ կորածների հարցերի ամբողջական հասցեագրման»,- 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանն էր Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի մասին հարցրել նախարարին։

«Ցավոք սրտի՝ երևի ֆինանսական չի հարցը, որովհետև ֆինանսական հարցերը շատ ավելի հեշտ է լուծել։ Մենք իսկապես աշխատում ենք այս ուղղությամբ՝ առանց մոռանալու, և դա հնարավոր չի, իհարկե, այդպես չանել։ Արդյունքը լինում է ժամանակ առ ժամանակ… չգիտեմ, 12 ամիսը դեռ չի լրացել վերջին արդյունքից։ Հիմա… այս բաժակը լիքն է կեսով չափ, թե՞ բաժակը դատարկ վիճակն ա, մեկը կասի՝ դա բավարար չի, ես կհամաձայնեմ, մյուսը կասի, որ, այնուամենայնիվ, վատ ցուցանիշ էլ չի՝ ինչ-որ մի խումբ ազատ է արձակվել, և ստեղ էլի կհամաձայնեմ։ Սա հարց է, որը դեռ իր վերջնականում ամբողջական լուծմանը սպասում է, և մենք այդ մասին աշխատում ենք, այդ ուղղությամբ աշխատում ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment