https://arm.sputniknews.ru/20261105/hff-nakhagahy-petq-e-tirapeti-hajerenin-pashinjan-108965505.html
ՀՖՖ նախագահը պետք է տիրապետի հայերենին. Փաշինյան
ՀՖՖ նախագահը պետք է տիրապետի հայերենին. Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետի խոսքով՝ մարզիչների վրա այդ պահանջը չպետք է պարտադիր կարգով տարածվի։ 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T14:19+0400
2026-11-05T14:19+0400
2026-11-05T14:19+0400
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/02/1c/26622222_0:0:1600:900_1920x0_80_0_0_6a7954c67d5a7832388d3c74e9374be0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պետք է տիրապետի հայոց լեզվին: Այս մասին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Մարզիչների վրա, ինչպես հավելել է վարչապետը, այդ պահանջը պարտադիր կարգով տարածել պետք չէ: Եղել են դեպքեր, երբ հավաքականը ղեկավարել են օտարերկրացի մարզիչներ, որոնք չեն իմացել հայերեն, և դրանում վատ բան չկա: Նրա խոսքով՝ պետք է ճկունություն ցուցաբերել, որպեսզի ներգրավվեն հնարավոր լավագույն մասնագետները։Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե ՀՖՖ նոր նախագահ կարող է դառնալ Դենի Ջորկաեֆը՝ հայկական արմատներով ֆրանսիացի անվանի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրը: Նախօրեին ֆեդերացիայի արտահերթ նիստում վերացվել էր լեզվական արգելքը ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների համար:Նախնական տեղեկություններով՝ ֆեդերացիայի նախագահի ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի վերջին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/02/1c/26622222_200:0:1400:900_1920x0_80_0_0_f985b62baad0747cb8db6eb692950892.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, նիկոլ փաշինյան
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, նիկոլ փաշինյան
Բաժանորդագրվել
Վարչապետի խոսքով՝ մարզիչների վրա այդ պահանջը չպետք է պարտադիր կարգով տարածվի։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պետք է տիրապետի հայոց լեզվին: Այս մասին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իմ կարծիքով՝ ֆեդերացիայի նախագահը պետք է տիրապետի հայերենին, և կարծում եմ՝ այդպես էլ կլինի»,-հայտարարել է նա:
Մարզիչների վրա, ինչպես հավելել է վարչապետը, այդ պահանջը պարտադիր կարգով տարածել պետք չէ: Եղել են դեպքեր, երբ հավաքականը ղեկավարել են օտարերկրացի մարզիչներ, որոնք չեն իմացել հայերեն, և դրանում վատ բան չկա: Նրա խոսքով՝ պետք է ճկունություն ցուցաբերել, որպեսզի ներգրավվեն հնարավոր լավագույն մասնագետները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե ՀՖՖ նոր նախագահ կարող է դառնալ Դենի Ջորկաեֆը՝ հայկական արմատներով ֆրանսիացի անվանի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրը: Նախօրեին ֆեդերացիայի արտահերթ նիստում
վերացվել էր լեզվական արգելքը ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների համար:
Նախնական տեղեկություններով՝ ֆեդերացիայի նախագահի ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի վերջին: