Քեյնը նոր պայմանագիր է կնքել «Բավարիա»-ի հետ

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հարրի Քեյնը նոր պայմանագիր է կնքել գերմանական «Բավարիա Մյունխեն» ակումբի հետ։

Հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։

2023 թվականի ամռանը Մյունխեն տեղափոխվելուց ի վեր Անգլիայի հավաքականի ավագը նվաճել է Բունդեսլիգայի երկու տիտղոս, Գերմանիայի գավաթ և Ֆրանց Բեկենբաուերի երկու սուպերգավաթ։ Հարձակվողը մինչ օրս խփել է 156 գոլ 161 մրցակցային խաղերում՝ գերազանցելով ազգային և եվրոպական մակարդակներում ռեկորդներ, իսկ անցյալ շաբաթ նվաճել՝ Ոսկե գնդակը։

Հարի Քեյն. «Ես ինձ տանն եմ զգում «Բավարիա»-ում։ Ես սիրում եմ ակումբը, երկրպագուներին և Մյունխեն քաղաքը։ Մենք ունենք հիանալի թիմ և, ի դեմս Վենսան Կոմպանիի, հիանալի մարզիչ։ Ես շատ հպարտ եմ այս ակումբի մաս կազմելով։ Իմ ամբողջ ընտանիքը շատ երջանիկ է այստեղ։ Ես ցանկանում էի մնալ։ Հիմա ես անհամբեր սպասում եմ ապագային և ուզում եմ շատ ավելի տիտղոսներ նվաճել այս հիանալի ակումբի հետ»։

Leave a comment