Հորմուզի նեղուցում երկու խոշոր նավթային լցանավ է պայթել․ ԻՀՊԿ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով Հորմուզի նեղուցն անցնելու փորձի ժամանակ երկու գերլցնավ է հրդեհվել։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը։

«Անցած գիշեր երկու առանձին միջադեպերի հետևանքով Հորմուզի նեղուցի հարավային հատվածում չհամաձայնեցված երթուղով անցնելու փորձ կատարող խոշոր նավթային լցանավը պայթել է ականի վրա և ստիպված կանգ է առել։ Մեկ այլ գերլցանավում խոշոր հրդեհ է բռնկվել», – ԻՀՊԿ հայտարարությունը մեջբերում է Press TV հեռուստաալիքը։

Նշվում է, որ երկրորդ տանկերին է մոտեցել քարշակ նավը, որը փորձել է մարել հրդեհը, սակայն ավելի ուշ հրդեհվել է նաև այն։

Leave a comment