Երկու նավթատար նավ և մեկ քարշակ-նավ են հրդեհվել առանձին միջադեպերում Հորմուզի նեղուցով անօրինական ճանապարհներով անցնելու փորձից հետո․ այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
ԻՀՊԿ-ի տվյալներով՝ լցանավերից մեկը ջրային ականի է հարվածել՝ նեղուցի հարավային ուղղությամբ երթուղով երթևեկելու փորձի ժամանակ։ Մյուս նավը հրդեհվել է նեղուցի արևելյան մասում երթուղուց դուրս գալու ժամանակ։ Երկրորդ նավին մոտեցած քարշակ-նավը նույնպես հրդեհվել է։
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է երկու ամերիկյան LUCAS անօդաչու թռչող սարքերի առգրավման մասին։
Կորպուսի Ռազմածովային էլեկտրոնային պատերազմի ստորաբաժանումը որսացել է անօդաչու թռչող սարքերն ու դրանք լավ վիճակում իջեցրել։