Մայր օրենքից Հռչակագիրը հանելը ոչ թե իրավական կամ ներքին օրակարգի հարց է, այլ բացառապես Ադրբեջանի հերթական պահանջի կատարում. «Փաստ»

Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու իշխանական օրակարգը որևէ աղերս չունի ներքին պետական անհրաժեշտության հետ։ Սա Ադրբեջանի հերթական տեխնիկական պահանջն է, որի նպատակը հայ ժողովրդին նոր զիջումներ պարտադրելն է։

Իրականում իրավիճակը շատ պարզ է ու ցանկացած քաղաքացու համար հասկանալի. դեռևս 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը (սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ որոշմամբ) արդեն իսկ տվել է այս հարցի սպառիչ իրավական լուծումը։ ՍԴ-ն հստակ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արվող հղումը վերաբերում է բացառապես այն հիմնարար սկզբունքներին ու համազգային նպատակներին, որոնք արտացոլված են Սահմանադրության բուն տեքստում։ Իսկ Սահմանադրության բուն տեքստում Արցախի մասին կամ որևէ հարևան երկրի նկատմամբ տարածքային պահանջ պարունակող որևէ դրույթ կամ խոսք պարզապես չկա։

Հետևաբար, իրավական առումով որևէ բան չի փոխվում. Հայաստանը որևէ երկրից տարածքային պահանջ չունի, իսկ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը զուրկ է որևէ իրավական հիմնավորումից։ Սա նշանակում է, որ Մայր օրենքից Հռչակագիրը հանելը ոչ թե իրավական կամ ներքին օրակարգի հարց է, այլ բացառապես Ադրբեջանի հերթական պահանջի կատարում։

Այս իրավական փաստարկների համատեքստում ակնհայտ է դառնում, որ Բաքվի ճնշումներին ընդառաջ գնալն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ, ինչին ակտիվորեն արձագանքում են քաղաքական տարբեր գործիչներ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment