«Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը՝ բոլորի տեսլականը նույնն է». Արման Աբովյան

«Ընդդիմադիր քաղաքական ուժերն առաջնորդվում են ընդհանուր տեսլականով։ Ոչ մեկը չի հերքում, որ քաղաքական ուժերն ունեն տարաձայնություններ, բայց ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը՝ բոլորի տեսլականը նույնն է»,-ընդդիմադիր գործիչների հետ հանդիպումից հետո հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Արման Աբովյանը։

 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վստահ է, որ կոնկրետ քայլեր կլինեն։ «Հայկական քաղաքական միջավայրի համար 13, 14 կուսակցություն համաձայնեցրել են 4 կետեր, որոնց շուրջ ներդաշնակ , միասնական գործողություններ պիտի արվեն։ Կարեւորը ալիեւյան սահմանադրության կանխումն է, քանի որ մնացած բոլոր խնդիրները, ըստ էության բխում են դրանից։ Վստահ եմ, որ մեզ երկրորդ շերտով կմիանան հանրային գործիչները, երրորդ շերտով հասարակական համախմբման բանաձեւ կառաջարկենք։ Մեր գլխավոր նպատակն է, որ Սահմանադրության հանրաքվեն օտարի թելադրանքով կանխվի»,-ասաց Սուրենյանցը։

Մանրամասները տեսանյութում

Ընդդիմադիր քաղաքական ուժերի ճեպազրույցներն ամբողջությամբ

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment